Nissan-ը ներկայացրել է Terra-ի 7 տեղանի նոր մոդելը (լուսանկարներ)

11:42 • 29.05.18

Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է Հարավ-արևելյան Ասիայի շուկայի համար նախատեսված Terra արտաճանապարհային մեքենայի նոր մոդելը:

Ի տարբերություն չինական շուկայի համար նախատեսված Terra-ի՝ այս մեկն ունի դիզելային շարժիչ, ինչպես նաև 7 հատ նստատեղ: Մեքենայի երկարությունը 4.8 մ է, լայնությունն ու բարձրությունը՝ 1.8 մ:

Այն համալրված է 2.5 լ աշխատանքային ծավալով, 190 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով:
Ինչ վերաբերում է դրա ներքին սրահին, ապա նստատեղերը կաշվեպատ են, կա ներկառուցված մուլտիմեդիական համակարգ, Apple CarPlay և Bluetooth:

Ասիական երկրների համար նախատեսված Terra-ն հավաքվելու է Թայլանդում: Սկզբում այն  կմատակարարվի Ֆիլիպինների շուկա, հետո՝ Ինդոնեզիա, Բրունեյ, Կամբոջա, Լաոս, Մյանմա ու Վիետնամ, իսկ ամենավերջում՝ Ավստրալիա:

 

Nissan-ը ներկայացրել է Terra-ի 7 տեղանի նոր մոդելը (լուսանկարներ)