Գիտնականները հայտնում են, որ Մարսի առաջին բնակիչները պետք է հրաժարվեն երեխաներ ունենալուց

23:10 • 30.05.18

Մարսի գաղութացման ծրագրի շրջանակներում կարմիր մոլորակի առաջին բնակիչներն ստիպված կլինեն երկու նշանակալի զոհողություն անել՝ հրաժարվել սերնդի շարունակությունից և ինտիմ հարաբերություններից, եթե դա անհրաժեշտ չէ ողջ թիմի գոյատևման համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական ամսագիրը:

«Իհարկե, ինքնավար գաղութների գոյությունը Մարսի վրա անհնար կլինի առանց սերնդի շարունակության հնարավորության: Մյուս կողմից՝ այդ գործն իրականացնելը կհանգեցնի մի շարք անլուծելի խնդիրների»,- հայտնում են Բրազիլիայի կենսագիտությունների ազգային լաբորատորիայի մասնագետները:

2016 թվականի սեպտեմբերին SpaceX տիեզերական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր Մարսի գաղութացման իր լայնամասշտաբ ծրագրի մասին, որի շրջանակներում նախատեսվում է գերծանր հրթիռ և բազմակի օգտագործման տիեզերանավեր ստեղծել, որոնք մինչև հարյուրամյակի ավարտը շուրջ մեկ միլիոն մարդու կտեղափոխեն Մարս:

 

Գիտնականները հայտնում են, որ Մարսի առաջին բնակիչները պետք է հրաժարվեն երեխաներ ունենալուց