Xiaomi-ն ներկայացրել է iPhone X-ի «պատճենը» և Mi Band 3 «խելացի ապարանջանը» (լուսանկարներ)

15:04 • 31.05.18

Չինական Xiaomi կորպորացիան ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ Mi8 սմարթֆոնը և Mi Band 3 «խելացի ապարանջանը»: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Mi8 սմարթֆոնն ունի 6.21 դյույմանոց AMOLED էկրան, որի վերևի հատվածը նմանվում է iPhone X-ի վերևի հատվածին, ինչի համար էլ այն անվանել են iPhone X-ի «պատճեն»: Արտադրողի խոսքով՝ սմարթֆոնի էկրանը զբաղեցնում է դիմային պանելի 88.5 տոկոսը:

Նշվում է, որ ցուցադրվել է նաև սմարթֆոնի հատուկ տարբերակը՝ Explorer Edition-ը, որը համալրված է մատնահետքերի ու դեմքի ձևի 3D սքաներով:

Ընկերությունը ներկայացրել է նաև Mi Band «խելացի ապարանջանի» նոր տարբերակը: Այն թարմացված դիզայն ու 0.78 դյույմանոց սենսորային OLED էկրան ունի: Դիսփլեյը կարտապատկերի ժամը, եղանակի, զանգերի, հաղորդագրությունների, անոթազարկի և ակտիվության մասին այլ տեղեկություններ: Սարքը հնարավոր կլինի սուզել ջրի մեջ՝ մինչև 50 մետր խորության վրա:

 

 

Xiaomi-ն ներկայացրել է iPhone X-ի «պատճենը» և Mi Band 3 «խելացի ապարանջանը» (լուսանկարներ)