Ferrari-ն ներկայացրել է 1 օրինակով արտադրված SP38 Deborah մեքենան (լուսանկարներ)

09:11 • 31.05.18

Իտալական Ferrari մեքենաշինական ընկերությունը Concorso d’Eleganza Villa d’Este ամենամյա ավտոցուցադրության ժամանակ ներկայացրել է իր ամենաթարմ աշխատանքը՝ մեկ օրինակով արտադրված SP38 Deborah մոդելը:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, այն ստեղծվել է հատուկ նախագծի շրջանակում՝ 18 ամսվա ընթացքում:

Այն ստեղծվել է ավտոբրենդի ամենահավատարիմ երկրպագուներից մեկի համար:

Մոդելը կառուցվել է 488 GTB-ի հիմքով ու առանձնանում է Ferrari-ին բնորոշ դիզայներական լուծումներով: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 3.9 լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով:

Դրա գնի վերաբերյալ տեղեկություն չկա:

 

ferrari-sp38 (5)

ferrari-sp38 (3)

ferrari-sp38 (2)

ferrari-sp38 (4)

Ferrari-ն ներկայացրել է 1 օրինակով արտադրված SP38 Deborah մեքենան (լուսանկարներ)