Bugatti Chiron-ի կրկնօրինակը հավաքվել է Lego-ի 3599 մասնիկից (լուսանկարներ)

21:05 • 01.06.18

Հանրահայտ Lego հավաքածուների արտադրողը ներկայացրել է Bugatti Chiron հիպերքարի Technic շարքի կոնստրուկտորը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորաստեղծ նմուշը կազմված է 3599 մասնիկից և արժե 350 դոլար:

Bugatti Chiron պատրաստված է 1:8 մասշտաբով: Մեքենայի երկարությունը հասնում է 56 սմ-ի, լայնությունը՝ 25 սմ-ի, բարձրությունը՝ 14: Փաթեթում ընդգրկված են աերոդինամիկ կախոցը, անվահեծերը, W16 շարժիչը:

Հիպերքարի յուրաքնաչյուր մոդել եզակի սերիական համարանիշ և բանալի է ստացել:

Մինչ այս Technic շարքի ավտոմեքենաների ամենաբարդ հավաքվող մոդելներից մեկը համարվում էր Porsche 911 GT3 RS մոդելը: Այդ կոնստրուկտորը կազմված է 2704 մասնիկից և ունի ամբողջությամբ գործնական մեխանիզմ:






Bugatti Chiron-ի կրկնօրինակը հավաքվել է Lego-ի 3599 մասնիկից (լուսանկարներ)