Բելառուսի դպրոցներից մեկում վերջին զանգի ժամանակ առաջին դասարանի աշակերտին փոխարինել են անօդաչու թռչող սարքով (լուսանկար)

13:08 • 01.06.18

Բելառուսի Բարանովիչի քաղաքի դպրոցներից մեկում վերջին զանգի ժամանակ առաջին դասարանի աշակերտին փոխարինել են անօդաչու թռչող սարքով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Համապատասխան լուսանկարը հրապարակվել է Intex-press-ում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հանդիսավոր արարողության ժամանակ №1 լիցեյի ղեկավարությունը որոշել է փոխել ավանդույթը, որի համաձայն շրջանավարտն իր ուսերի վրա տանում է առաջին դասարանի աշակերտի:

Ուսումնական հաստատության տնօրեն Ալեքսեյ Բիչկովսկին անօդաչու թռչող սարք է բաց թողել, որի վրա զանգակ է ամրացված եղել:

 

 

 

Բելառուսի դպրոցներից մեկում վերջին զանգի ժամանակ առաջին դասարանի աշակերտին փոխարինել են անօդաչու թռչող սարքով (լուսանկար)