Facebook-ը դուրս է մղվել ԱՄՆ-ի ամենաժողովրդական կայքերի եռյակից
Facebook սոցիալական ցանցը դուրս է մղվել ԱՄՆ-ի ամենաժողովրդական կայքերի եռյակից՝ իր տեղը զիջելով Reddit-ին, այս մասին տեղեկանում ենք Alexa ընկերության հրապարակած ցուցակից։
Ներկայացված տվյալների համաձայն՝ Facebook-ը հայտնվել է ամենաժողովրդական կայքերի ցուցակի չորրորդ տեղում՝ պատվավոր երրորդ տեղը զիջելով Reddit-ին։ Հինգերորդ տեղում Facebook-ին հաջորդել է Amazon-ը։ Հայտնի է, որ Reddit-ի օգտատերերը սոցցանցում միջինն անցկացնում են 15 րոպեից ավելի, իսկ Facebook-ում՝ շուրջ 11 րոպե։ Amazon-ի այցելուները սահմանափակվում են յոթուկես րոպեով։
Առաջին երկու հորիզոնականներն են զբաղեցրել Google-ն ու YouTube-ը։
Նշենք, որ Alexa ընկերությունը հիմնվում է ամենամսյա ուսումնասիրության վրա, որը հաշվի է առնում դիտված էջերի քանակն ու օրական սոցցանցում անցկացրած ժամանակը։
Մինչդեռ համաշխարհային վարկանիշում Reddit-ը գտնվում է միայն 6-րդ տեղում, իսկ Facebook-ը՝ 3-րդ։









