Մասնագետները ցույց են տվել՝ ինչպիսին կլինի iPhone X-ի նոր՝ ավելի մատչելի մոդելը (լուսանկարներ)

15:36 • 02.06.18

Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել iPhone X թանկարժեք մոդելի՝ ավելի մատչելի տարբերակը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ոլորտի վերլուծաբանները, հիմնվելով սարքի վերաբերյալ տարածված տեղեկությունների վրա, ցույց են տվել` ինչպիսի տեսք կարող է ունենալ հեռախոսը:

Ըստ այդմ՝ այն կունենա 6.1 դյույմ անկյունագծով LCD էկրան, ալյումինե պանել ու  միաոսպնյակ տեսախցիկ:

Սակայն սարքի ընդհանուր դիզայնը չի տարբերվի iPhone X-ի դիզայնից, կպահպանվի ծայրից ծայր ձգվող էկրանը:

Ի տարբերություն 1.000 դոլարանոց iPhone X-ի՝ նորույթի գինը կկազմի 550 դոլար:

 

A new set of renders claim to show what Apple's rumored, affordable iPhone could look like. Speculation has been building for several months that a 6.1-inch, cheaper model is on the way

Rumors have suggested that the 6.1-inch model will feature an LCD display, an aluminum band and a single-lens camera, in order to keep costs down

Longtime Apple analyst Ming-Chi Kuo of KGI Securities, who has correctly predicted the firm's moves in the past, believes a 6.1-inch iPhone may be on the way that has many of the same features as the iPhone X but features a cheaper price point

Մասնագետները ցույց են տվել՝ ինչպիսին կլինի iPhone X-ի նոր՝ ավելի մատչելի մոդելը (լուսանկարներ)