Չինաստանում տղամարդուն հուղարկավորել են նրա ավտոմեքենայի մեջ (տեսանյութ)

23:45 • 04.06.18

Չինաստանի Հեբեյ նահանգի Բաոդին քաղաքում միջադեպ է տեղի ունեցել, որը հայտնվել է համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է չինական Weibo սոցցանցում:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են գերեզմանոցում գերեզմանի մեջ իջեցնում Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենան: Տեսանյութի հեղինակի խոսքով՝ ավտոմեքենայի մեջ թաղել են ավտոմեքենայի տիրոջը՝ Ցի ազգանունով տղամարդուն:

«Սա նրա կամքն էր: Նա ցանկանում էր, որ դագաղի փոխարեն իրեն թաղեն ավտոմեքենայի մեջ: Երիտասարդության տարիներին նա շատ էր սիրում ավտոմեքենաներ», - մեկնաբանել է հուղարկավորության արարողության մասնակիցներից մեկը:

Ինչպես նշում է Motor.ru-ն, Weibo-ի օգտատերերին տպավորել է տեսանյութը՝ դառնալով բազմաթիվ կատակների աղբյուր:

«Լավ է, որ նա միայն ավտոմեքենաներ էր սիրում», - գրել է սոցցանցի օգտատերերից մեկը:

«Կարևորը՝ չմոռանան վարորդական իրավունք դնել: Վերջերս ոստիկանությունը խիստ է», - նշել է մեկ այլ օգտատեր:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Չինաստանում տղամարդուն հուղարկավորել են նրա ավտոմեքենայի մեջ (տեսանյութ)