Աֆրիկայի երկնքում երկնաքար է պայթել. ՆԱՍԱ
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի աստղագետներն անցած հանգստյան օրերին հայտնաբերել են 2018 LA ոչ մեծ երկնաքարը, որը հայտնաբերելուց ժամեր անց պայթել է Աֆրիկայի երկնքում, տեղեկացնում է jpl.nasa.gov կայքը:
Հատկանշական է, որ մասնագետները, ուսումնասիրելով 2 մ տրամագծով երկնային օբյեկտի վերաբերյալ ստացած տվյալները, պարզել են, որ չպայթելու դեպքում այն կընկներ Աֆրիկայի հարավ-արևելյան հատվածում:
Հայտնի է, որ գրեթե ամեն օր Երկրի կողքով անցնում է մեկ կամ մի քանի փոքր երկնաքար, որոնք վտանգ չեն ներկայացնում մոլորակի համար: Այնուհանդերձ՝ աստղագետները մանրակրկիտ ուսումնասիրում են դրանք ու հետևում դրանց տեղաշարժին:









