SpaceX-ը հետաձգել է Լուսնի շուրջն առաջին զբոսաշրջային թռիչքը

17:29 • 04.06.18

Ամերիկյան SpaceX ընկերությունը հետաձգել է զբոսաշրջային նպատակներով մարդկանց Լուսնի շուրջը պտտելու ծրագրի իրականացման ժամկետը:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, այս մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Ջեյմս Գլիսոնը: Նա տեղեկացրել է, որ իրենք չեն կարողանա այս տարի իրականացնել Լուսնի շուրջն ավելի վաղ խոստացված զբոսաշրջային պտույտը:

Հայտնի է, որ միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող ընկերությունը թռիչքը կիրականացնի 2019 թվականի կեսերին:

SpaceX-ը մտադիր էր թռիչքն իրականացնել 2018թ., սակայն ի հայտ են եկել ինչ-ինչ խնդիրներ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ թռիչքն իրականացվելու է «Ապոլլոն 8» լուսնային առաքելության 50-ամյակին ընդառաջ:

 

SpaceX-ը հետաձգել է Լուսնի շուրջն առաջին զբոսաշրջային թռիչքը