Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

12:25 • 05.06.18

Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, այդ մասին են վկայում downdetector.com պորտալի տվյալները, գրում է gazeta.ru-ն:

Օգտատերերը բողոքում են, որ չեն կարողանում բացել հավելվածը կամ չեն կարողանում թարմացնել լրահոսը: Հաղորդվում է նաև սոցիալական ցանցի կայքի հետ կապված խնդիրների մասին:

Instagram-ի աշխատանքում խափանումների մասին են հայտնում ԱՄՆ-ից, Նոր Զելանդիայից, Սինգապուրից, Ինդոնեզիայից և այլ երկրներից օգտատերերը:

Նախորդ խափանումը տեղի է ունեցել մայիսի 18-ին, այդ ժամանակ խնդիրներ էին առաջացել լրահոսի թարմացման հետ կապված:

Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել