Apple-ի ղեկավարը դժգոհել է iPhone-ից կախվածությունից (տեսանյութ)

15:19 • 05.06.18

Apple կորպորացիայի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը խոստովանել է, որ ինքը չափազանց շատ է օգտվում իր iPhone սմարթֆոնից: Այս մասին նա պատմել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Զրույցը նվիրված է եղել Screen Time գործառույթին, որը չափում է յուրաքանչյուր հավելվածից օգտվելու տևողությունն ու հաճախականությունը: Այս գործառույթը հասանելի կլինի iOS 12 օպերացիոն համակարգով աշխատող սարքերում:

Քուկի խոսքով՝ Screen Time-ը կօգնի ուսումնասիրել գաջեթից օգտվելու հաճախականության մասին տվյալները, ու այդ արդյունքների հիման վրա օգտատերերը կիմանան՝ որքան հաճախ ու երկար են իրենք օգտվել այս կամ այն հավելվածից:

Հիշեցնենք, որ Apple կորպորացիան ներկայացրել է iOS օպերացիոն համակարգի նոր տարբերակը (iOS 12). շնորհանդեսը տեղի է ունեցել WWDC կոնֆերանսի ժամանակ:   

 

 

Apple-ի ղեկավարը դժգոհել է iPhone-ից կախվածությունից (տեսանյութ)