Ավստրիացին թանգարան կբացի և կցուցադրի Volkswagen Golf մակնիշի իր 114 ավտոմեքենաների հավաքածուն (լուսանկարներ)
Ավստրիայի բնակիչ Յոզեֆ Յուզան ներկայացրել է Volkswagen Golf ավտոմեքենաների իր հավաքածուն, որում 114 ավտոմեքենա կա, այդ թվում՝ շատ հազվադեպ նմուշներ:
Տղամարդու խոսքով՝ ինքը մտադիր է հաջորդ տարվա գարնանը թանգարան բացել Վիեննայի արվարձանում և ցուցադրել այս հավաքածուն:
«Երբ առաջին անգամ Golf նստեցի, մտածեցի, որ ավտոմեքենան հատուկ ինձ համար է ստեղծվել: Ամեն ինչ հենց այնպես էր, ինչպես ես սիրում եմ. վարորդի նստատեղը, վարելու հաճույքը, ամենօրյա օգտագործման հարմարավետությունը», - ասել է նա:
Յուզայի խոսքով՝ ինքն առանձին Golf-եր ուներ կյանքի բոլոր դեպքերի համար: Նրա հավաքածուում առկա են շքեղ, մրցավազքային և թյունինգի ենթարկված ավտոմեքենաներ:



















