Audi-ն ներկայացրել է միանգամայն նոր Q8 մոդելը (լուսանկարներ)

18:07 • 06.06.18

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է ամբողջովին նոր Q8 գործնական սպորտային ավտոմեքենան՝ նախատեսված BMW X6-ի, Mercedes GLE Coupe-ի և Range Rover Sport-ի հետ մրցակցության համար:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ի տարբերություն Q7-ի՝ նոր մոդելն ունի ավելի սպորտային ու ֆուտուրիստիկ դիզայն: Բացի այդ, մոդելը Q7-ից տարբերվում է նրանով, որ նախատեսված է ոչ թե 7, այլ 5 ուղևորի համար:

Մեքենան եվրոպական շուկայում հասանելի կլինի 3 լ աշխատանքային ծավալով, 231 կամ 286 ձիաուժ հզորությամբ V6 դիզելային, իսկ ամերիկյան շուկայում՝ 3 լ աշխատանքային ծավալով, 340 ձիաուժ հզորությամբ V6 բենզինային շարժիչով:

Մեքենան վաճառքում կհայտնվի տարեվերջին: Դրա գնի մասին տեղեկություն չկա:

 

2019-Audi-Q8-front-three-quarter-in-motion

2019-Audi-Q8-front-interior-02

2019-Audi-Q8-cargo

2019-Audi-Q8-front-interior-01

2019-Audi-Q8-rear-interior-seats

2019-Audi-Q8-side-01

 

Audi-ն ներկայացրել է միանգամայն նոր Q8 մոդելը (լուսանկարներ)