ՆԱՍԱ-ն հայտարարություն է արել Մարսում կատարված նոր հայտնագործության մասին

23:24 • 07.06.18

ՆԱՍԱ-ն հայտարարություն է արել Մարսում կատարված նոր բացահայտման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է The Independent-ը, ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա պահպանված օրգանական նյութ է հայտնաբերել: Այս հայտնագործությունը գիտնականներին կարող է թույլ տալ ենթադրել, որ մի ժամանակ Կարմիր մոլորակը բնակելի է եղել:

Հայտնաբերված մոլեկուլնեը խոսում են այն մասին, որ Մարսը ժամանակին առավել քան պիտանի է եղել կյանքի համար: Թեև հայտնագործությունը ենթադրում է, որ այն հնագույն կյանքի աղբյուր է եղել, դա դեռ չի նշանակում, որ մոլորակը կարող է բնակելի լինել հետագայում:  

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու նոր ուսումնասիրությունը մանրամասներ են բացահայտում, թե ինչպես կարող էր մեթանը գոյություն ունենալ մոլորակի վրա:

Գիտնականներին երկար ժամանակ զարմացրել է Մարսում մեթանի առկայության փաստը: Երկրի վրա մեթանի մեծ մասն արտադրվում է կենսաբանական աղբյուրներից: Սա հուշում է, որ Մարսը նույնպես կենդանի մոլորակ է:

 

ՆԱՍԱ-ն հայտարարություն է արել Մարսում կատարված նոր հայտնագործության մասին