Նիդեռլանդները կկառուցի եռաչափ տպագրության տեխնոլոգիայով ստեղծված առաջին բնակելի տներն աշխարհում (տեսանյութ)
Հոլանդական Էյնդհովենը կդառնա աշխարհում առաջին քաղաքը, որտեղ կկառուցվեն եռաչափ տպագրության տեխնոլոգիայով ստեղծված առաջին բնակելի տները:
Ինչպես նշում է The Guardian-ը, նորարարական գաղափարի աջակիցները վստահ են, որ տների կառուցման այս մեթոդն իսկական հեղափոխություն կլինի շինարարության ոլորտում:
Նշվում է, որ եռաչափ տպված առաջին 5 տները կտրվեն վարձակալությամբ՝ 2019թ.: Դրանցից ամենափոքրը կունենա երկու ննջասենյակ:
Նախագծի իրագործմամբ զբաղվող Van Wijnen ընկերության փոխանցմամբ՝ տները նման մեթոդով կառուցելու անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ Նիդեռլանդներում հմուտ պատշարների զգալի պակաս կա:
Բացի այդ, մեթոդը հնարավորություն կտա նվազեցնելու շինարարական ծախսերն ու շրջակա միջավայրին հասցվող վնասի չափը:









