Ամերիկացի ֆիզիկոսներին հաջողվել է մեկ բաժակ խմելու ջուր ստանալ անապատի չոր օդից

23:53 • 08.06.18

Բերկլիի համալսարանի գիտնականները ստեղծել են «կախարդական ավազի» նոր տարբերակը, որն ունակ է խոնավություն ստանալ չոր, անապատային օդից:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, գիտնականներին հաջողվել է իրական անապատում ստուգել, թե ինչպես է գործում իրենց բացահայտումը՝ մեկ բաժակ մաքուր խմելու ջուր ստանալով:

«Արդեն այսօր կարելի է ասել, որ այս տեխնոլոգիայի հանդեպ մեծ կոմերցիոն հետաքրքրվածություն է ցուցաբերվում: Միաժամանակ մի քանի ստարտափեր փորձում են առևտրայնացնել այս գաղափարը: Դա հնարավոր է դարձել կատալիզատորի ալյումինե տարբերակի շնորհիվ, որի ինքնարժեքը 150 անգամ ավելի ցածր է, քան մեր առաջին մշակման տարբերակի դեպքում», - հայտարարել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի գիտնական Օմար Յագհին:

Մեկ տարի առաջ գիտական խումբը հանրությանն էին ներկայացրել արտասովոր սարքը, որը կարողանում էր ջրի գոլորշիներ ստանալ օդից՝ օգտագործելով Արևի լույսն ու ջերմությունը:

 

Ամերիկացի ֆիզիկոսներին հաջողվել է մեկ բաժակ խմելու ջուր ստանալ անապատի չոր օդից