ԱՄԷ-ի ափերին կհայտնվի աշխարհի խոշորագույն արհեստական կորալային խութը

13:02 • 08.06.18

Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Ֆուջեյրա էմիրության ափերին, կհայտնվի աշխարհի խոշորագույն արհեստական կորալային խութը: Այս մասին հայտնում է Arabian Business-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության ու Fujairah Centre for Adventures կենտրոնի միջև, որը 2017 թվականին ստեղծել են Ֆուջեյրայի իշխանությունները՝ էմիրությունում ակտիվ հանգստի զարգացման համար:

Նշվում է, որ արհեստական կորալային խութի ստեղծման նպատակը ծովային ֆլորայի ու ֆաունայի պահպանությունն ու ձկների քանակի աճն է, ինչպես նաև՝ զբոսաշրջության զարգացումն էմիրությունում:

Կորալային խութի տեղակայման հստակ վայրը դեռևս անհայտ է, սակայն հաղորդվում է, որ այն կգտնվի ափից առավելագույնը 1,852 կմ հեռավորության վրա:

ԱՄԷ-ի ափերին կհայտնվի աշխարհի խոշորագույն արհեստական կորալային խութը