Facebook-ը շարունակել է գովազդատուներին օգտատերերի տվյալներ տրամադրել՝ հակառակ հայտարարությունների. WSJ

16:03 • 09.06.18

Facebook ընկերությունը 2015 թվականից հետո շարունակել է որոշ գովազդատուներին սոցցանցի օգտատերերի տվյալներ տրամադրել, ինչը հերքում է ընկերության հայտարարություններն այն մասին, որ դեռ 2015 թվականից նման գործողությունները դադարեցվել են, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ աղբյուրներին:

Նշվում է, որ Facebook-ն այսպես կոչված «սպիտակ ցանկում» ներառված ընտրյալ ընկերությունների, մասնավորապես՝ Royal Bank of Canada-ին և Nissan Motor-ին, օգտատերերի և նրանց ընկերների հեռախոսահամարների, ինչպես նաև օգտատերերի իրար միջև շփվելու մակարդակի մասին տեղեկություններ է տրամադրել:

Facebook-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այդ գործողություններն ուղղված են եղել օգտատերերին տրամադրվող ծառայությունը բարելավելու և նոր գործառույթներ փորձարկելու համար:

 

Facebook-ը շարունակել է գովազդատուներին օգտատերերի տվյալներ տրամադրել՝ հակառակ հայտարարությունների. WSJ