Ամերիկյան բեռնատար տիեզերանավը հուլիսի 12-ին առաջին անգամ հնարք կկատարի Միջազգային տիեզերակայանում

19:44 • 09.06.18

Ամերիկյան բեռնատար տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ յուրօրինակ տեղաշարժ կիրականացնի Միջազգային տիեզերակայանում: Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով հրթիռատիեզերական ոլորտի աղբյուրը, հնարքը կիրականացվի հուլիսի կեսերին:

«Ամերիկյան Cygnus բեռնատար տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ հուլիսի 12-ին կբարձրացնի Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը», - ասել է գործակալության աղբյուրը:

Ամսաթիվն ընտրվել է ռուսական բեռնատար տիզերանավի տեղակայման և Cygnus տիեզերանավի անջատման ժամանակահատվածի միջև:

Վերջին երեք տարվա ընթացքում հնարքները Միջազգային տիեզերակայանում իրականացվում էին բացառապես ռուսական բեռնատար տիեզերանավերով:

 

Ամերիկյան բեռնատար տիեզերանավը հուլիսի 12-ին առաջին անգամ հնարք կկատարի Միջազգային տիեզերակայանում