10 մլն ռուբլի. վաճառքի է հանվել հազվագյուտ «Ժիգուլի» (լուսանկարներ)
«Յուլա» հայտարարությունների կայքում 10 մլն ռուբլիով վաճառքի է հանվել ՎԱԶ-2105 «Ժիգուլի» մեքենան՝ համալրված 600 ձիաուժ հզորությամբ Toyota շարժիչով: Ի դեպ, մեքենայի R154 փոխանցման տուփը ևս վերցված է Toyota-ից:
Ինչպես նշում է motor.ru-ն, մեքենան թյունինգավորվել է հատուկ դրիֆթինգի համար՝ ավտոմրցարշավորդ Ֆյոդոր Վորոբյովի կողմից:
Յուրահատուկ փոխադրամիջոցը ստացել է «Ժիգացար» («Жигацарь») անվանումը, սակայն արտաքուստ անմիջապես երևում է, որ դա «Ժիգուլի»-ի թյունինգավորված տարբերակն է:












