Հռոմի պապին տիեզերական կոմբինեզոն են նվիրել (լուսանկար)

12:42 • 09.06.18

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում հյուրընկալել է օրերս Միջազգային տիեզերակայանից բարեհաջող Երկիր վերադարձած տիեզերագնացներին:

Նրանք կաթոլիկների հոգևոր առաջնորդին նվիրել են անհատական կոմբինեզոն՝ նախատեսված տիեզերքում կրելու համար:

Ինչպես նշում է New York Times-ը, նվերը մատուցել է իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլին, որը եղել է դեպի Միջազգային տիեզերակայան 53-րդ առաքելության անդամներից:

Հայտնի է, որ կապույտ կոմբինեզոնի վրա պատկերված է Արգենտինայի դրոշը (Պապը ծագումով այնտեղից է-tert.am), ինչպես նաև գրված է պոնտիֆիկոսի իսկական անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո:

 

Картинки по запросу Pope  Jumpsuit From Space Station Astronauts

 

Հռոմի պապին տիեզերական կոմբինեզոն են նվիրել (լուսանկար)