Porsche-ն բացահայտել է նոր մոդելի անվանումը (տեսանյութ)
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը բացահայտել է նոր մոդելի անվանումը. Mission E կոնցեպտի սերիական տարբերակը կկոչվի Taycan. այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Porsche-ի ղեկավար Օլիվեր Բլյումեի խոսքով՝ անվանումը կարելի է թարգմանել որպես «կյանքով լի երիտասարդ ձի»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթը կհամալրվի ավելի քան 600 ձիաուժ ընդհանուր ուժգնության էելկտրաշարժիչներով, ինչը թույլ կտա ավտոմեքենային առաջին 3 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ 12 վայրկյանում՝ 200 կմ/ժ արագություն:
Նշվում է, որ հատուկ արագ լիցքավորման միջոցով Mission E-ի մարտկոցը հնարավոր կլինի 15 րոպեում լիցքավորել մինչև 80 տոկոս:









