Maserati-ն կսկսի Tesla Roadster-ի մրցակցի արտադրությունը (լուսանկարներ)
Իտալական Maserati մեքենաշինական ընկերության ղեկավար Թիմ Կունիսկիսը հայտարարել է, որ Alfieri էլեկտրական մոդելի արտադրությունը վերջապես մեկնարկում է:
Այս մասին գրում է Luxury Launches կայքը՝ հիշեցնելով, որ մոդելի արտադրությունը պետք է սկսվեր մի քանի տարի առաջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեքենան նախատեսված է Tesla Roadster-ի հետ մրցակցության համար:
«Կարող է թվալ, թե մենք թիրախավորել ենք Tesla-ն. իրականում այո, դա այդպես է: Մենք պատրաստվում ենք շուկա բերել մի բան, որի համարժեքը չի լինի»,-հայտարարել է Կունիսկիսը:
Alfieri-ի շարժիչը 0-100 կմ/ժ արագություն կզարգացնի 2 վայրկյանում, մինչդեռ դրա զարգացրած առավելագույն արագությունը կլինի 300 կմ/ժ:














