Հզոր ավազային փոթորիկը խոչընդոտել է Opportunity մարսագնացի աշխատանքը
Մարսում տեղի ունեցած հզոր ավազային փոթորիկը խոչընդոտել է Opportunity ամերիկյան մարսագնացի աշխատանքը: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) կայքում:
«Փոթորիկը, որն ամենահզորն էր բոլոր փոթորիկներից, որ մենք երբևէ տեսել ենք «Կարմիր մոլորակի» վրա, հունիսի 10-ի դրությամբ տարածվել է 15,8 միլիոն քառակուսի մղոն մակերեսի վրա (41 մլն ք/կմ)», - նշել է գործակալության մամուլի ծառայությունը:
Գիտնականների համաձայն՝ փոթորիկն այնպես է փակել արևի լույսը, որ «ցերեկը գիշեր է դարձրել Opportunity-ի համար»:
Գործակալության կայքում ասվում է, որ մասնագետները մտադիր են ճեպազրույց անցկացնել և պատմել մարսագնացի վիճակի և ավազային փոթորկի մասին:










