ՆԱՍԱ-ն ցուցադրել է տիեզերքից Պարսից ծոցի տեսքը պատկերող լուսանկարը

00:01 • 13.06.18

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ամերիկյան ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) ցուցադրել է տիեզերքից Պարսից ծոցը պատկերող լուսանկարը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, համապատասխան լուսանկարը ՆԱՍԱ-ն հրապարակել է իր թվիթերյան էջում: «Նույնիսկ գիշերվա մթությունը չի կարող թաքցնել անապատի գույները, որը սահմանակից է Պարսից ծոցի հետ», - ասվում է լուսանկարին կից գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՍԱ-ն հրապարակել էր «Հաբլ» տիեզերական աստղադիտակի կողմից արված ուշագրավ լուսանկարներ, որոնք ներկայացնում են Աղեղնավորի համաստեղությունում գտնվող Ծովածոց միգամածությունը: 

 

ՆԱՍԱ-ն ցուցադրել է տիեզերքից Պարսից ծոցի տեսքը պատկերող լուսանկարը