Porsche-ն ներկայացրել է 911 Speedster Concept հատուկ մոդելը (լուսանկարներ)
Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունն իր առաջին սպորտքարի ներկայացման 70-ամյակի կապակցությամբ ավտոբրենդի բոլոր երկրպագուներին անակնկալ է մատուցել:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, ներկայացվել է Porsche 911 Speedster Concept կոչվող մոդելը:
Աղբյուրը նկատում է, որ նորույթը յուրատեսակ հարգանքի տուրք է 70 տարի առաջ ներկայացված 356 Speedster մոդելին:
911 Speedster Concept-ը կառուցված է 911 GT3-ի շասսիի հիման վրա: Այն համալրված է 500 ձիաուժ հզորությամբ, 4 լ աշխատանքային ծավալով շարժիչով:
Ընկերությունից հայտնել են, որ նորույթի սերիական արտադրությունը սկսելու հարցը կորոշվի առաջիկա ամիսներին:

















