Tesla-ն աշխատանքից կազատի 4.000 աշխատակցի

10:24 • 13.06.18

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ բրենդի  վերակազմակերպման շրջանակում աշխատանքից կհեռացվի 4.000 մարդ: Այս մասին գրում է Business Insider-ը՝ մանրամասնելով, որ ընկերության վերակազմակերպումն իրականացվում է դրա շահութաբերությունն ավելացնելու նպատակով:

Ընկերության աշխատակիցներին ուղղված նամակում Մասկը մանրամասնել է, որ ծախսերը նվազեցնելու ու շահութաբերությունը բարձրացնելու նպատակով իրենք աշխատակիցների մոտ 9%-ին աշխատանքից հեռացնելու բարդ որոշում են կայացրել:

Նա հավելել է, որ 15 տարի շարունակ Tesla-ն տարեկան շահույթ չի ունեցել:

«Մենք ձգտում ենք արագացնել էկոլոգիապես մաքուր էներգետիկային անցում կատարելու գործընթացը, բայց մենք երբեք չենք հասնի այդ նպատակին, քանի դեռ չենք կարողանում կայուն շահույթ ապահովել»,- նկատել է ընկերության ղեկավարը:

Business Insider-ի տվյալներով՝ Tesla-ն ունի մոտ 46.000 աշխատակից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ ընկերության մաքուր կորուստը կազմել է ավելի քան 709 մլն դոլար:

Tesla-ն աշխատանքից կազատի 4.000 աշխատակցի