ՆԱՍԱ-ն օրգանական նյութերի հսկայական պաշարներ է հայտնաբերել Սերեսի վրա

16:14 • 14.06.18

ՆԱՍԱ-ի (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) Dawn զոնդն օրգանական նյութերի հսկայական պաշարներ է հայտնաբերել Սերես գաճաճ մոլորակի մակերևույթի վրա, որոնց գոյության մասին գիտնականները չէին կասկածում: Այս մասին ասվում է Geophysical Research Letters ամսագրում հրապարակված հոդվածում:

Մոլորակի մակերևույթի հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրգանական նյութերը ծածկում են մոլորակի մակերեսի գրեթե կեսը, այլ ոչ թե 6-10 տոկոսը, ինչպես կարծում էին գիտնականները:

Բոուլդերի Հարավ-արևմտյան հետազոտական ինստիտուտի գիտնական Հաննա Կապլանի խոսքով՝ այս հայտնագործությունը շատ անսպասելի էր գիտնականների համար:

«Հույս ունենք, որ երկու այլ միջմոլորակային առաքելություններ՝ «Խայաբուսա-2»-ը և OSIRIS-REx-ը, կօգնեն մեզ Երկիր մոլորակ հասցնել օրգանական նյութերն ու վերլուծել դրանց կազմը»,- ասել է նա:

ՆԱՍԱ-ն օրգանական նյութերի հսկայական պաշարներ է հայտնաբերել Սերեսի վրա