Եվրոպական օդանավակայաններում ապագայի պարկուճներ կհայտնվեն

23:17 • 14.06.18

Եվրոպական երկրների օդանավակայաններում, ավտոկայաններում և երկաթուղային կայարաններում կարող են հայտնվել Airpods պարկուճները:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, խցիկի փորձարկումները նախատեսվում է ավարտել մինչև աշուն: Ծրագրավորողների խոսքով՝ այն ներկայանում է որպես այլընտրանք ճանապարհորդների համար, որոնք միշտ չէ, որ կարողանում են իրենց թույլ տալ հայտնվել հանգստի թանկարժեք լաունջ-գոտիներում:

Ձայնամեկուսիչ պարկուճներում առկա է Wi-Fi կապ, օդորակիչ, բազկաթոռ-մահճակալ, հեռախոսի վերալիցքավորման կայան և զարթուցիչ:

Բացի դրանից, ճանապարհորդները հնարավորություն կունենան արդիական տեղեկատվություն ստանալ նախատեսվող չվերթների մասին:

 

Եվրոպական օդանավակայաններում ապագայի պարկուճներ կհայտնվեն