25 տարում՝ 2.7 տրլն տոննա. Անտարկտիկայի սառույցները հալչում են ռեկորդային արագությամբ (տեսանյութ)

11:04 • 14.06.18

Արբանյակից ստացված տվյալները վկայում են, որ Անտարկտիկայի հավերժական սառույցները հալչում են  ռեկորդային արագությամբ:

Ինչպես նշում է BBC-ն, ներկայում Անտարկտիկան տարեկան մոտ 200 մլրդ տոննա սառույց է կորցնում, որը հալչում է ու օվկիանոսը լցվում: Դրա հետևանքով ամեն տարի համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է 0.6 մմ-ով, ինչը եռակի գերազանցում է 2012թ. արձանագրված ցուցանիշը։ 

Մասնագետները կոչ են անում տարբեր երկրների իշխանություններին լուրջ քայլեր ձեռնարկել ափամերձ բնավայրերը ջրի տակ հայտնվելուց փրկելու համար:

Հայտնի է, որ գիտնականներն իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Nature ամսագրում: Դրանում գրված է, որ սառույցի հալչելն առավել արագ է տեղի ունենում Անտարկտիկայի արևմտյան հատվածում, քանի որ այնտեղ ջրային տաք հոսանքներն անցնում են սառցաշերտերի տակով: Այս շրջանում տարեկան հալչում է 159 մլրդ տոննա սառույց, մինչդեռ հարավային հատվածում՝ 33 մլրդ տոննա, իսկ արևելյանում՝ 5 մլրդ տոննա:

Ընդհանուր առմամբ՝ Անտարկտիկան վերջին 25 տարում կորցրել է 2.7 մլրդ տոննա սառույց, ինչի հետևանքով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է ավելի քան 7.5 մմ-ով:

 

25 տարում՝ 2.7 տրլն տոննա. Անտարկտիկայի սառույցները հալչում են ռեկորդային արագությամբ (տեսանյութ)