Պերուում հեթանոսական ծեսի ժամանակ զոհաբերված երեխաների ևս մի զանգվածային գերեզման է հայտնաբերվել

10:54 • 14.06.18

Պերուում գտնվել է հեթանոսական ծիսակարգերի ժամանակ զոհաբերված երեխաների նոր զանգվածային գերեզման, գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով պերուացի հնագետ Ֆերեն Կաստիլոյին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքն ավելի քան 100 երեխայի մնացորդների մասին է։ Դրանք հայտնաբերվել են Լա Լիբերտադ նահանգի Պամպաս լա Կրուս շրջանում կատարված պեղումների ժամանակ։ 


Ենթադրվում է, որ հեթանոսական այդ զոհաբերությունները կատարվել են Պերուի հնագույն Չիմու մշակույթի ժամանակաշրջանում։

Ավելի վաղ Պերուում հայտնաբերվել էր 140 երեխաների և 200 փոքր լամաների զանգվածային գերեզման։

Հնագետների համաձայն՝ երեխաներին զոհաբերում էին հեթանոս աստվածներին՝ եղանակային կատակլիզմները կանխելու հույսով։ 

Գիտնականները նշում են, որ Պերուի մոտակայքում ակտիվ է Էլ Նինյո կլիմայական ֆենոմենը, այն Խաղաղ օվկիանոսի արևելյան արևադարձի ծովի մակերևույթի ջերմաստիճանի և քամիների անկանոն պարբերական տատանումների տաքացման փուլն է համարվում, որն ազդում է արևադարձային և ենթաարևադարձային գոտիների մեծ մասի վրա։ Այն կարող է հորդառատ անձրևների ու ջրհեղեղների պատճառ դառնալ ցամաքում։

 

Պերուում հեթանոսական ծեսի ժամանակ զոհաբերված երեխաների ևս մի զանգվածային գերեզման է հայտնաբերվել