ՄՏԿ-ի առաջին կին հրամանատարը լքել է ՆԱՍԱ-ն

09:39 • 16.06.18

Ամերիկացի տիեզերագնաց Փեգի Ուիթսոնը, որը դարձել է Միջազգային տիեզերակայանի առաջին կին հրամանատարը, թոշակի է անցել ու լքել ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն): Այս մասին տեղեկացրել է ՆԱՍԱ-ի տնօրեն Ջեյմս Բրայդենստայնը, ասվում է գործակալության կայքում:

«Փեգի Ուիթսոնն ամերիկյան ոգու ուժի վկայությունն է: Նրա վճռականությունը, մտքի ուժը, բնավորությունը, նվիրվածությունը գիտությանը, հետազոտություններին ու հայտնագործություններին ոգեշնչել են ՆԱՍԱ-ին ու Ամերիկային», - ասել է նա:

Բրայդենստայնը նաև հիշեցրել է, որ Ուիթսոնը ռեկորդ է սահմանել կանանց շրջանում տիեզերքում ամենաերկար ժամանակն անցկացնելու համար:

ՄՏԿ-ի առաջին կին հրամանատարը լքել է ՆԱՍԱ-ն