Volvo-ն ներկայացրել է նոր S60 սեդանը (լուսանկարներ, տեսանյութ)
Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը լուսանկարներով ու տեսանյութով ներկայացրել է նոր սերնդի S60 սեդանը:
Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթը կցուցադրվի հունիսի 20-ին՝ ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Չարլզտոն քաղաքում կայանալիք ընկերության գործարանի բացման արարողության ժամանակ:
Նշվում է, որ հիբրիդային սեդանը համալրված կլինի 407 ձիաուժ ուժային կայանքով, որի հզորությունը կարող է ավելացվել՝ հասնելով 421 ձիաուժի։

















