Թուրքիան սեփական գիտակայանը կկառուցի Անտարկտիկայում. Էրդողան

12:12 • 17.06.18

Թուրքիան մտադիր է եկող տարի սեփական գիտակայանը կառուցել Անտարկտիկայում, ինչի մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իր պաշտոնական թվիթերյան էջում:

«Մենք 2019թ. կստեղծենք գիտակայան, որի շնորհիվ Թուրքիան կներառվի այն 30 երկրների ցանկում, որոնք Անտարկտիկայում սեփական բևեռային կայաններն ունեն»,-ասվում է հաղորդագրությունում:

Հայտնի է, որ Թուրքիան 1959թ. ստորագրված Անտարկտիկայի համաձայնագրի անդամ պետություններից է: Փաստաթուղթը, որում ասվում է, որ Անտարկտիկայում թույլատրվում է միայն գիտական գործունեություն, ստորագրվել է Վաշինգտոնում:

 

 

Թուրքիան սեփական գիտակայանը կկառուցի Անտարկտիկայում. Էրդողան