Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի վերջին սերիական Bugatti Veyron Super Sport մոդելը

20:10 • 17.06.18

Բրիտանական Գուդվուդում հուլիսի կեսերին անցկացվելիք արագության փառատոնի ժամանակ Bonhams աճուրդի տունը վաճառքի կհանի վերջին սերիական Bugatti Veyron Super Sport մոդելը:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, ավտոմեքենայի համար նախատեսվում է շուրջ 1.7-1.8 մլն ֆունտ ստերլինգի ստանալ: Սուպերքարը ներկայանում է սև անփայլ գույնով, իսկ սրահը պատված է կարմիր կաշվով: Մեքենայի վազքը կազմում է 885 կմ:

Ավտոմեքենան մեկ տեր է ունեցել, որն այն վարել է Մեծ Բրիտանիայում: Ընդհանուր առմամբ, Veyron Super Sport մոդելը թողարկվել է 30 օրինակով, և տվյալ մեքենան վերջինն է այդ շարքում:

Մեքենան համալրված է 8 լիտր ծավալային W16 շարժիչով, որը 1200 ձիաուժ հզորություն է զարգացնում: 2010 թվականին Super Sport մոդելը արագության ռեկորդ է սահմանել է 431 կմ/ժամ:

Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանվի վերջին սերիական Bugatti Veyron Super Sport մոդելը