Toyota-ն սկսում է 1000 ձիաուժ հզորությամբ հիպերքարի սերիական արտադրությունը 

19:04 • 17.06.18

Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերության Gazoo Racing սպորտային ստորաբաժանումը հաստատել է 1000 ձիաուժ հզորությամբ GR Super Sport Concept հիպերքարի սերիական արտադրության մեկնարկը տալու մտադրության մասին:

Այս մասին հաղորդում է Motor.ru-ն՝ նշելով, որ մոդելի նախատիպն առաջին անգամ ցուցադրել են հունվարին Տոկիոյի ավտոսրահում:

Լիաքարշակ հիպերքարը կներկայանա ամբողջությամբ ածխածնային կառուցվածքով և կհամալրվի հիբրիդային ուժային համակարգով, որի հիմքում ընկած կլինի 2.4 լիտր ծավալային վեց մխոցային բենզինային երկտուրբո շարժիչը:

Սերիական հիպերքարի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

 

 

Toyota-ն սկսում է 1000 ձիաուժ հզորությամբ հիպերքարի սերիական արտադրությունը