Ճապոնական «Հայաբուսա 2» զոնդը ստացել է Ռյուգու պտտվող երկնաքարի առաջին շարժանկարը
Ճապոնական միջմոլորակային «Հայաբուսա 2» զոնդը Երկիր է ուղարկել տիեզերքում արված 50-ից ավելի լուսանկար, որոնց շնորհիվ գիտնականներն առաջին անգամ տեսել են՝ ինչպես է պտտվում Ռյուգու աստերոիդը: Բացի այդ, նրանց հաջողվել է հասկանալ, թե այն ինչ ձև ունի:
Այս շարժանկարում կարելի է տեսնել, որ երկնաքարն ունի անկյունաձև տեսք ու պատված է մեծ քանակությամբ հրաբխային խառնարաններով ու փոսերով:
Հետաքրքրական է, որ այն պտտվում է իր առանցքի շուրջը հակառակ այն ուղղությանը, որով շարժվում են Երկիրն ու մյուս մոլորակները:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Հայաբուսա 2» զոնդի նպատակը Ռյուգու երկնաքարի վրա գտնվող նյութերի փորձանմուշների հավաքումն ու Երկիր տեղափոխումն է:











