Mercedes-ը ցուցադրել է առաջին էլեկտրաքրոսովերի նոր լուսանկարները

23:33 • 19.06.18

Մեքենաշինական Mercedes-Benz ընկերությունը հրապարակել է նորագույն մոդելի՝ EQC առաջին էլեկտրաքրոսովերի լուսանկարները:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, Իսպանիայի շոգ եղանակային պայմաններում փորձարկում անցնող մեքենան պատկերված է քողարկման ներքո: Էլեկտրական քրոսովերը փորձարկվում է ըստ Ցելսիուսի +50 աստիճանի պայմաններում:

Ինժեներները ցանկանում են ստուգել, թե այդ պայմաններում ինչպես կաշխատեն մարտկոցները, ինչպես նաև՝ թե որքան արդյունավետ կլինեն հովացման և կլիմատ-կոնտրոլ համակարգերը էքստրեմալ պայմաններում:

Մինչ այս գերմանական մեքենաշինական հսկան նորագույն մոդելի փորձարկումներն անցկացրել էր Շվեդիայի հյուսիսում՝ ըստ Ցելսիուսի - 35 ցրտի պայմաններում:

Ընդհանուր առմամբ, ընկերությունը EQC-ի շուրջ 200 նախատիպ է կառուցել: Շվեդիայից և Իսպանիայից բացի, մեքենաները փորձարկումներ են անցնում նաև Գերմանիայում, Ֆինլանդիայում, Իտալիայում, Դուբայում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում և ԱՄՆ-ում:

Էլեկտրաքրոսովերների շարքի առաջին մոդելը սերիական արտադրության կհանձնվի 2019 թվականին: Նշվում է, որ նախնական պատվերներն արդեն ընդունվում են Նորվեգիայից:






 

Mercedes-ը ցուցադրել է առաջին էլեկտրաքրոսովերի նոր լուսանկարները