YouTube-ի աշխատանքը վերականգնվել է խափանումից հետո

10:24 • 19.06.18

YouTube տեսահոսթինգի աշխատանքը վերականգնվել է՝ վկայում են հայտնի ինտերնետային ռեսուրսների աշխատանքում խափանումներին հետևող Downdetector կայքի տվյալները: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«YouTube-ի հետ խնդիր չկա»,- ասված է պորտալի հաղորդագրությունում:

Ավելի վաղ Downdetector կայքը հայտնել էր, որ YouTube տեսահոսթինգի օգտատերերն ամբողջ աշխարհում ծառայության աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն: Պորտալի տվյալներով՝ YouTube-ի օգտատերերի 59 տոկոսը բողոքել է տեսանյութերի դիտման ժամանակ առաջացած խնդիրներից, 30 տոկոսը՝ կայք մտնելու հետ կապված խնդիրներից, իսկ 10 տոկոսը խնդիր է ունեցել իրենց էջ մուտք գործելիս:

 

YouTube-ի աշխատանքը վերականգնվել է խափանումից հետո