Նիժնի Նովգորոդի երկնքում հայտնված թռչող օբյեկտը վախեցրել է բնակիչներին (տեսանյութ)

09:07 • 19.06.18

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչներին վախեցրել է երկնակամարում հանկարծակի հայտնված տարօրինակ օբյեկտը, որը նրանցից որոշները շփոթել են չհայտնաբերված թռչող օբյեկտի հետ:

Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, դա եղել է «Սոյուզ -2.1.Բ» հրթիռը, որն արձակվել էր Պլեսեցկի կոսմոդրոմից:

Աղբյուրը մանրամասնում է, որ հրթիռը կրել է «Գլոնաս Մ» արբանյակը: Ռուսական իշխանությունների փոխանցմամբ՝ այն բարեհաջող հանվել է Երկրի ուղեծիր:

 

 

Նիժնի Նովգորոդի երկնքում հայտնված թռչող օբյեկտը վախեցրել է բնակիչներին (տեսանյութ)