Գիտնականները պարզաբանել են Արեգակնային համակարգի առեղծվածային երևույթը

20:52 • 19.06.18

Կալիֆոռնիայի համալսարանի մոլորակագետները բացահայտել են կամարաձև ամպային կառուցվածքի առաջացումը Վեներայի մթնոլորտում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով գիտական աղբյուրին, գիտնականների խոսքով՝ այն իրենից ներկայացնում է անսովոր կայուն գրավիտացիոն ալիք, որը ձևավորվում է մոլորակի լեռնաշղթաներին քամու բախման արդյունքում: 

Մթնոլորտի վերին շերտերում գտնվող ամպային կամարի լայնությունը կազմում է 10 000 կմ: Կառույցը նկատել է ճապոնական տիեզերանավը 2015 թվականին: Երկարատև ուսումնասիրության ընթացքում այն կայուն է մնացել՝ չնայած շրջակայքում առկա ուժեղ մրրկայնությանը:

Վեներայում մեկ օրը 243 երկրային օր է տևում, սակայն մթնոլորտի պտույտի արագությունը 60 անգամ գերազանցում է մոլորակի պտույտի արագությունն իր առանցքի շուրջ: Նմանօրինակ պտույտների  արագությունը կազմում է 400 կմ/ժամ: Նման պայմաններում կայուն գրավիտացիոն ալիքների գոյությունը անհնար կլիներ:

Գիտնականները ենթադրում են, որ դրանց ի հայտ գալու գլխավոր պատճառը Աֆրոդիտեի երկիր կոչվող ընդարձակ հարթավայրն է, որը տեղակայված է անմիջապես ամպային կամարի տակ:

 

Գիտնականները պարզաբանել են Արեգակնային համակարգի առեղծվածային երևույթը