Audi-ն ու Hyundai-ը կմիավորվեն՝ ջրածնային ավտոմեքենաներ ստեղծելու համար
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը համաձայնություն է ստորագրել հարավկորեական Hyundai Motor Group մեքենաշինական ընկերության հետ՝ համատեղ ջրածնային ուժասարքեր մշակելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Ընդ որում, պայմանագրի պայմանների համաձայն՝ համագործակցության արդյունքից կարող են օգտվել թե՛ Volkswagen-ը, թե՛ Kia-ն, սակայն իրար բաժնետոմսեր ձեռք բերելու մասին խոսք չկա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոարտադրող ընկերությունները մտադիր են փոխանակվել ապագայում նույն ագրեգատներից օգտվելու լիցենզիաներով, ինչը թույլ կտա նվազեցնել դրանց արժեքն ու բարձրացնել արտադրության ծավալը:










