Volkswagen-ն ու Ford-ը համատեղ մոդելներ կմշակեն
Volkswagen ու Ford մեքենաշինական ընկերությունները հայտարարել են ստրատեգիկ դաշինքի ստեղծման մասին, որի շրջանակում իրենց համատեղ ավտոմեքենաներ կմշակեն ու կթողարկեն: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավտոարտադրողները պարզաբանել են, որ այս պահին իրենք «մի քանի համատեղ նախագիծ են դիտարկում»՝ ներառյալ համաշխարհային շուկաների համար նախատեսված կոմերցիոն ավտոմեքենաների մշակումը:
Ընդ որում, ավտոարտադրողները մտադիր չեն փոխանակվել սեփականությամբ կամ ձեռք բերել իրար բաժնետոմսեր:
Նշվում է, որ առաջիկա դաշինքի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:










