Ներկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (լուսանկարներ)

09:16 • 20.06.18

Քսան տարվա ընդմիջումից հետո 8-Series-ը կրկին վերադարձել է BMW մեքենաշինական ընկերության արտադրական գիծ, գրում է Luxury Launches-ը՝ մանրամասնելով, որ ներկայացվել է բոլորովին նոր 8-Series-ը:

Նորույթը ստացել է 2019 M850i xDrive անվանումը: Այն երկդուռ կուպե է: Աղբյուրը նկատում է, որ մեքենայի արտաքինը բավական ագրեսիվ է:

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա այն համալրված է 4.4 լ աշխատանքային ծավալով, 523 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V8 շարժիչով, որը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3.6 վայրկյանում: Մեքենայի զարգացրած առավելագույն արագությունը 250 կմ/ժ է:

M850i xDrive–ը վաճառքում կհայտնվի արդեն այս ամիս՝ 132.000 դոլար գնով:

 

bmw-8-series (2)

bmw-8-series (7)

bmw-8-series (3)

bmw-8-series (5)

bmw-8-series (6)

 

 

Ներկայացվել է բոլորովին նոր BMW 8 Series Coupe-ն (լուսանկարներ)