Չինաստանում «խելացի» ավտոմեքենաներ են փորձարկել մայրուղու վրա

15:51 • 22.06.18

Չինական Baidu կորպորացիան առաջին անգամ մայրուղու վրա փորձարկել է իր երկու ինքնակառավարվող ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը:

Նշվում է, որ մարտին Baidu-ն իշխանություններից թույլտվություն է ստացել ինքնակառավարվող ավտոմեքենաները բաց ճանապարհների վրա փորձարկելու համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ավտոմեքենաները փորձարկվել են Տյանցզին քաղաքի մայրուղիներից մեկի 33 կիլոմետրանոց հատվածում: Մայրուղին դեռ չի օգտագործվում, այն կգործարկվի այս տարի ավելի ուշ:

Ընկերությունում նշել են, որ փորձարկումը կօգնի մշակողներին տեղեկություններ ստանալ ավտոմեքենայի ցուցիչների մասին (շրջակա միջավայրի իմացություն և ինքնակառավարում):

Չինաստանում «խելացի» ավտոմեքենաներ են փորձարկել մայրուղու վրա