Համացանցում են հայտնվել Samsung Galaxy Note9-ի նոր լուսանկարները (լուսանկարներ)

13:20 • 22.06.18

Համացանցում են հայտնվել հարավկորեական Samsung ընկերության նոր՝ Galaxy Note9 սմարթֆոնի նոր լուսանկարները: Նորույթը ներկայացնող լուսանկարները հրապարակվել են չինական Weibo սոցցանցում:

Նշվում է, որ գաջեթը կներկայացվի 2018 թվականի օգոստոսին:

Սոցցանցում նշել են, որ սմարթֆոնն արտաքնապես քիչ կտարբերվի նախորդ մոդելից՝ Note8-ից: Դիսփլեյի անկյունագիծը կլինի 6.3 դյույմ, ընդ որում, շրջանակը զգալիորեն ավելի բարակ կլինի:

Korrespondent-ի հաղորդմամբ՝ սմարթֆոնի մատնահետքերի սքաները տեղակայված կլինի հետևի ապակե պանելի վրա: Ընդ որում՝ նորույթի գլխավոր տարբերությունը կլինի S Pen գրիչ ստիլուսը: Նաև սպասվում է, որ սարքի մարտկոցն ավելի տարողունակ կլինի՝ 4.000 ամպեր-ժամ:

 

 

 

Համացանցում են հայտնվել Samsung Galaxy Note9-ի նոր լուսանկարները (լուսանկարներ)