YouTube-ը մտադիր է ամսավճար գանձել 100.000-ից ավելի հետևորդ ունեցող ալիքների բաժանորդներից

17:15 • 22.06.18

YouTube ծառայությունը մտադիր է գործարկել Channel Memberships գործառույթը, որը թույլ կտա ամսական վճարովի բաժանորդագրություն ձևակերպել 100.000-ից ավելի հետևորդ ունեցող ալիքներին հետևելու համար։

Ինչպես տեղեկացնում է ընկերության պաշտոնական կայքը, գործառույթն արդեն հասանելի է սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար։

«Նոր բիզնես մոդելը հաջողություն է վայելում մի շարք օգտատերերի շրջանում։ Այդ իսկ պատճառով մենք կընդլայնենք Channel Memberships գործառույթի գործողության շրջանակը»,- ասված է կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ամսական բաժանորդագրությունը կարժենա 4․99 դոլար, այն ձևակերպողները հասանելիություն կստանան հայտնի ալիքների լրացուցիչ կոնտենտին, էքսկլյուզիվ ուղիղ հեռարձակումներին և Emoji «սմայլիկների» նոր հավաքածուին։

 

YouTube-ը մտադիր է ամսավճար գանձել 100.000-ից ավելի հետևորդ ունեցող ալիքների բաժանորդներից