Mercedes-Benz-ը դադարեցրել է վերալիցքավորվող հիբրիդային մոդելների արտադրությունը

23:27 • 24.06.18

Գերմանական Mercedes-Benz ընկերությունը դադարեցրել է C-Class, E-Class, S-Class մոդելների և GLE քրոսովերի վերալիցքավորվող մարտկոցներով հիբրիդային տարբերակների արտադրությունը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, արդեն առաջիկա ամիսներին տվյալ մեքենաներին փոխարինելու կգան այսպես կոչված՝ «երրորդ սերնդի» հիբրիդային ուժային համակարգով մեքենաները: Բոլոր նոր հիբրիդային մոդելները կթողարկվեն Mercedes-ի EQ նոր «էլեկտրոնային» ենթաապրանքանիշի ներքո:

Այսպես կոչված՝ «երրորդ սերնդի» հիբրիդային ուժային համակարգը ներառում է նոր 9 աստիճան ավտոմատացված փոխանցման տուփը, որը միավորված է էլեկտրական շարժիչի հետ նույն հատվածում:

Էլեկտրաշարժիչի հզորությունը կկազմի 121 ձիաուժ: Առանց ներքին այրման շարժիչը միացնելու մեքենան մինչև 140 կմ/ժամ արագություն կզարգացնի:

Daimler-ի ներկայացուցիչների խոսքով՝ առաջինը կհայտնվի S-դասի հիբրիդային տարբերակը, այնուհետև E-դասի երկու մոդել՝ բենզինային և դիզելային շարժիչներով: Առաջին նմուշները գնորդները կստանան մինչև տարեվերջ: 2019-ին էլ կհայտնվի C-դասի և A-դասի հիբրիդային տարբերակները:

 

Mercedes-Benz-ը դադարեցրել է վերալիցքավորվող հիբրիդային մոդելների արտադրությունը